Մի հատ խղճուկ, փոքր մարդ՝ խաբելով ամբողջ ժողովրդին եկավ իշխանություն, կործանեց երկիրը, եւ մենք այսքան հզոր, խելոք, անձնազոհ ազնիվ մարդկանցով այդ փոքր մարդու դեմ ենք պայքարում:
Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ֆրանսիայի հրապարակում «արժանապատվության երթի» ժամանակ հայտարարել է«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Պատկերացնո՞ւմ եք, նա ինչ արեց. Այստեղից ջոկատները գնում էին ռազմաճակատ, ինքը ոչ միայն սպանեց այն 5 հազար հոգուն, որ զոհվել են, ինքը երկրորդ անգամ սպանեց «Եռաբլուրում» թաղված մեր հերոսներին: Ես հիմա պայքարում եմ նաեւ այդ տղաների հիշատակի համար, որոնք երազում էին, որ ունենալու ենք հզոր երկիր: Մենք հաղթելու ենք, այդտեղ հարց չկա, մենք նորից ոտքի ենք կանգնելու: Մենք հիմա մի քիչ հիասթափվել ենք, ինքներս մեզնից ենք հիասթափվել, բայց մենք հզոր ժողովուրդ ենք, նորից ոտքի ենք կանգնելու, այս տարածաշրջանի ամենահզոր ու ազդեցիկ երկիրն եքն լինելու, ապահովելու ենք բարեկեցիկ կյանք: Մի փոքր խոչնդոտ կա, դրանից կազատվենք»,-ասաց Վազգեն Մանուկյանը: