Արարատ Միրզոյանը՝ Լևոն Շիրինյանի հետ հանդիպման մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։

«Կարծիքներ ենք փոխանակել առկա իրավիճակի հաղթահարման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք քայլերի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել գերիների վերադարձի, Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին և Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին։

Պարոն Շիրինյանը ուշադրություն է հրավիրել դատական համակարգում առկա խնդիրներին և դրանց վերացման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտությանը։

Խորհրդակցությունները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվելու են»,-նշել է Միրզոյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել