Արցախի 7 շրջանները 5 մլրդ դոլարով հանձնելու առաջարկը Բաքուն Նիկոլ Փաշինյանին արել է Դուբայում՝ 2018 թվականի հոկտեմբերին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Առաջարկն արել է Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը։ Առաջարկը փոխանցվել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին։ Նա առաջարկը ստացել է փակ ծրարով և այն փոխանցել Նիկոլ Փաշինյանին»,- նշել է Մինասյանը։
Ի պատասխան այս տեղեկության, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց․«Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ կա օպերատիվ կապ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև։ Տեխնիկական մասով, այդ կապն ապահովել եմ ես»։
Նա ոչինչ չավելացրեց։