Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հանդիպեցի Միավորված աշխատավորական կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին։ Քննարկել ենք ստեղծված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ քայլերը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում։
Երկուստեք ընդգծել ենք երկրում կայունության պահպանման կարևորությունը»։

