Արամ Առաջինը կոչ է արել Նոր տարվա ծախսերի փոխարեն գումարը նվիրաբերել Արցախի մանուկներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ կաթողիկոսը Նոր տարվա առթիվ կոչ է ուղղել՝ օգնելու արցախի մանուկներին։

«Կորոնավիրուսի ու տնտեսական դժվարություն ստեղծած տխուր պայմաններում, ողջ մարդկությունը պատրաստովում է նշելու Նոր Տարին։ Հիշյալ խնդիրներին առընթեր, Արցախի պատերազմից առաջացվցած ցնցումը ահավոր է մեր ժողովուրդի ու հատկապռս Արցախի մեր ազգակիցների համար։

Արդ, մեկնելով մեր քրիստոնեական ու ազգային նախանձախնդրությունից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը կոչ  է ուղղում Նոր տարվան ու Սուրբ Ծննդյան տոների առիթներով հեռու մնալ ավանդական հրապարակային տոնախմբություններից ու խրախճանքներից և մեր կատարելիք ծախսերը ու նվերները հատկացնել Արցախի կարիքավոր մանուկներին»,-ասված է ուղերձում։

Ինչպես նաև հատուկ հաշվեհամար է բացվել՝ հանգանակությունները հավաքելու համար։

«Այս նպատակին համար Կաթողիկոսարանը յատուկ հաշիւ բացած Է Զուիցերիոյ մէջ, որպէսզի կատարուելիք նուիրատուութիւնները հոն փոխանցուին՝ կա՛մ ազգային առաջնորդարաններուն ճամբով եւ կամ ուղղակի, հետեւեալ դրամատնային հաշիւին.-

Account: W-502039.005
Beneficiary: Armenian Catholicosate of Cilicia
Iban: CH93 08755 0502 0390 0500
Bank: Banque Pictet & Cie SA, Route des Acacias 60, CH-1211 Geneva 73
Swift: PICTCHGG
Reference: Fund for the Needy Children of Artsakh

Գոյացած գումարը Կաթողիկոսարանի ճամբով պիտի փոխանցուի Արցախի կարիքաւոր մանուկներուն։

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը 2021 տարին հռչակեց «Արցախի Տարի»։ Յիշեալ ծրագիրը առաջին գործնական քայլը կը հանդիսանայ Արցախի վերականգնման ու մեր ընտանիքներու բարօրութեան նպաստող մեր հաւաքական զօրակցութեան։

14 Դեկտեմբեր 2020

Անթիլիաս, Լիբանան»,-նշվում է հայտարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել