Երևանի ավագանու անդամներն այսօր հրատապ կարգով նախագիծ են ստացել, որի համաձայն նախատեսվում է, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին կփոխարինի Երևանի ավագանու Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իրավաբան Գայանե Մելքոմ Մելքոմյանը։
Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։
Խաչատրյանի խոսքով՝ Գայանե Մելքոմ Մելքոմյանը որպես Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ իր աշխատանքը լավ է կատարել, բայց հիմա չի կարծում, թե կկարողանա համակարգել դպրոցների, մանկապարտեզների, թատրոնների, սպորտի ու մյուս բաժինների աշխատանքը։