Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնում է․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է արցախյան պատերազմի հետեւանքով դեռեւս գերության մեջ գտնվող զինվորական եւ քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին:
Վարչապետն անդրադարձել է գերիների փոխանակման եւ նրանց վերադարձի գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքներին»: