Միշտ ժպտում էր, ծանոթի ու անծանոթի «ջիգյար» էր ասում. Արարատ Մակարյանի քույրը՝ եղբոր մասին

Սեպտեմբերի 27-ից սկսած արցախյան պատերազմում զոհվել է Արարատ Մակարյանը: Արարատի քույրը՝ Գայանե Մակարյանը Իրավաբան.net-ին պատմեց եղբոր մասին:

«Արարատը բանակ է զորակոչվել 2020 թվականի հուլիսի 2-ին: Ծառայում էր Արցախում: Արարատը հոկտեմբերի 11-ին վիրավորվել է, նրան տեղափոխել են Երևան, վիրահատվելուց 10 օր անց նա անմահացավ»,- պատմում է Գայանեն:

Քույրն ասում է, որ Արարատը պատերազմի օրերին միշտ զանգում էր, ասում՝ ամեն ինչ լավ է:

«Արարատը շատ աշխատասեր ու նպատակասլաց էր, ցանկանում էր գործարար դառնալ: Միշտ ժպտում էր, բոլորին ծանոթ, թե անծանոթ «ջիգյար» էր ասում»:

Արարատ Մակարյանը ծնվել է 2002 թվականի մայիսի 25-ին: Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 22-ին:

На изображении может находиться: 1 человек, на улице

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել