Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գտնվող խաղաղապահ ուժերի ռուսական ռազմական զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը խոսել է հայ գերիների փոխանակման գործընթացի մասին։
Այս մասին տեսանյութ է հրապարակել ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությանը համապատասխան, այսօր տեղի է ունեցել գերիների փոխանակում՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։ Սրան նախորդել է ռուս խաղաղապահների նախապատրաստական մեծ աշխատանքը՝ հայկական և ադրբեջանական կողմերի հետ, ինչի արդյունքում իմ անձնական հսկողությամբ ռուսական ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել 12 անձ, իսկ Ադրբեջանը փոխանցել է 44 անձի, որոնք ինձ հետ ժամանել են «Էրեբունի» օդանավակայան։ Ռուս խաղաղապահները շարունակելու են հետագայում էլ նպաստել հայտարարության դրույթների կատարմանը»,-նշել է Մուրադովը։