Բերդավանցի Կարեն Ղազարյանը, ով երկու տարուց ավել գերության մեջ էր, վերադարձել է․ Մարուքյան

Բերդավանցի Կարեն Ղազարյանը, ով երկու տարուց ավել գերության մեջ էր, վերադարձել է։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է գերիների փոխանակման գործընթացը։

Բաքվին են փոխնցվել նաև Արցախում սպանության համար դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը։ Նրանք 2014թ․-ի ամռանը ներթափանցել էին Քարվաճառ, պատանդ վերցրել 14-ամյա Սմբատ Ցականյանին ու սպանել։ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Դիլհամ Ասկերովին դատապարտվել էր ցմահ, իսկ Շահբազ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել