ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառում է արել․
«Հիմա էլ ասում են՝ էս երկուսը գերի չեն հանցագործ են , նրանց չպետք է մեր գերիների հետ փոխանակել։
Ժողովուրդ, դուք իրոք կասկածու՞մ եք, որ հիմա նման պայմանի դեպքում շատ կտրուկ կերպով գործեր կհարուցվեին մեր տղերքից մի քանիսի վրա, Բաքվի դատարանն էլ այդ գործերը վայրկյանական կդակեր ու արդյունքում մեր տղերքը դե յուրե կունենային նույն կարգավիճակը, ինչ այս երկուսը։
Իհարկե, կարող էր այդ դեպքում դիտարկվել եվրոպական ատյաններ դիմելու հարցը, բայց բոլորս հասկանում ենք, թե ինչքան երկար կարող է դառնալ այդ դեպքում տղաների առանց էդ էլ երկար սպասված վերադարձը։
Վստահ եմ ախր, որ շահարկողները էս ամենը հասկանում են։ Հասկանում են ու շահարկում։ Ի՞նչ ասես, էլի»։