Եթե հայկական կողմ իրեն պարտված ու օկուպացված է զգում, ապա Ադրբեջանին հաղթող համարելու հարցում շտապել պետք չէ․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է կատարվել մեզ հետ, Արցախի հետ, որտեղից օրակարգ վերադարձվեց «Մեղրիով Նախիջևան-Ադրբեջան կապի հարցը» ու որտեղից է այն հուշվել Ալիևին, արժե կարդալ Ռուսաստանի հետախուզության նախկին ղեկավար, Քիվեսթի բանակցային գործընթացի շրջանում ԵԱՀԿ Մինկսի խմբի ռուս համանախագահ Վյաչեսլավ Տրուբնիկովին։

Վյաչեսլավ Տրուբնիկովի կարճ հարցազրույց Ալիւի պատի թերթ Հաքին․ազ-ին տվել է 2018թ․ ապրիլի 24-ին, Հայաստանում Սերժ Սարգսյանի հրաժարականի անմիջապես հաջորդ օրը։ Ռուսաստանի հետախուզության նախկին ղեկավարը պատահական չէ այդ օրը հորդորեց Ալիևին չլսել իրեն խորհուրդ տվող «բազեներին», որոնք առաջարկում էին օգտվել Հայաստանի խառը ներքաղաքական վիճակից ու պատերազմ սկսել։ Դա այն օրն էր, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնի համար պայքարում էին վարչապետի հավակնորդ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և Ռոբերտ Քոչարյանը։ Այդ օրերին ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Արմեն Գրիգորյանը մեկնել էին Մոսկվա՝ բանակցությունների․․․ Իշխանության համար պայքարում հաղթեց ժողովրդի թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, այն դեպքում երբ Մոսկվայում

Ու Ռուսաստանի հետախուզության նախկին ղեկավարը Ալիևին հորդորում է սպասել՝ ակնարկելով Մեղրի տարածքով Նախիջևան-Ադրբեջան միջանցքը որպես Լաչինի/Բերձորի միջանցքի հակակշիռ․․․

2020թ․ սեպտեմբերին, պատերազմից շաբաթներ առաջ Ալիևը տրտնջաց, որ իրեն ժամանակին հորդորել են սպասել, բայց ինքն այլևս սպասել չի կարող․․․ Շատերը մինչև այժմ տարաբնույթ մեկնաբանություններ են անում, թե ով է եղել Ալիևին “սպասեցնողը”։ Հայաստռանում իշխանության ընդդիմադիրները փորձեցին դա կապել Դուշամբեի վերելակային պայմանավորվածությունների կամ անգամ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սակայն վստահ եմ, որ Ալիևին եկած հորդորն այլ վայրից է եղել։ Իսկ հրապարակային հորդորողներից մեկը Վյաչեսլավ Տրուբնիկովն էր, ով Քի Վեսթում ԵԱՀԿ Մինկսի խմբի ռուս համանախագահն է․․․

Ռուսաստանի հետախուզության նախկին պետի կողմից Քիվեսթի տարբերակի այսպիսի գորովալից հիշատակումը ի դերև է հանում այն, որ կարգավորման այդ տարբերակի ջատագովը Արևմուտնքն էր՝ ԱՄՆ-ը, կամ միայն արևմուտքն էր․․․ Հոկտեմբերի 27-ի քաղաքական ահաբեկչության շատ մեկնաբանություններում ելակետ էր ընդունվում հենց այս թեզը․․․ Սակայն, ինչպես նկատում ենք, Ռուսաստանը նույնպես դեմ չի եղել դրան, ավելին, ունեցել է որոշակի շահագրգռություններ։ Իսկ որ դրան կողմ էր նաև Ռոբերտ Քոչարյանը ու դեմ էին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, նույնպես փաստերի շարքից է։

Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարության մեջ տեղ գտավ Մեղրիի ճանապարհներով Ադրբեջանի ու Նախիջևանի հաղորդակյցական ուղիների ապաշրջափակման հարցը․․․ Այդ հաղորդակցությունը Ադրբեջանից բացի ոչ քիչ չափով է պետք Ռուսաստանին, ումից կախվածության տակ է հայտնվում Ադրբեջանը, քանի որ տրանսպորտային հաղորդակցության անվտանգության ապահովողը լինելու են ռուս խաղաղապահները․․․ Ի համեմատություն Թուրքիայի ու Իրանի տարածքով Նախիջևանին կապվելու ուղիների՝ այս մի ճանապարհը անհամեմատ կարճ է, ու մեղմում է Ադրբեջանի կախվածությունը Անկարայից ու Թեհրանից, թեպետ, մեծացնում նրա կախվածությունը Մոսկվայից․․․

Խաղը շատ ավելի բարդ է, քան պատկերացնում ենք։ Ու եթե հայկական կողմ իրեն պարտված ու օկուպացված է զգում, ապա Ադրբեջանին հաղթող համարելու հարցում շտապել պետք չէ․․․

Այս պատերազմը Արցախի մասին չէր։ Այն Ադրբեջանի, եթե կուզեք՝ Կովկասի համար ու մասին է․․․ Իսկ այն չի ավարտվել։
Ու այն ավարտելու համար պատահական չէ, որ դրսից և ներսից ամեն ինչ արվում է Հայաստանի ինքնիշխանությունը էլ ավելի թուլացնելու ուղղությամբ․․․»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել