Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում անչափահաս Արթուր Օ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Անչափահասին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերներ` Ստյոպա Հ.-ի, Սուրեն Բ.-ի, Խաչիկ Ռ.-ի, Ռաֆիկ Ս.-ի, Մարտին Դ.-իի, Վարդան Ղ.-ի, Տիգրան Ա.-ի, Հրանտ Մ.-ի, Հրաչ Գ.-ի հետ 2012թ. նոյեմբերի 23-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Նոր- Նորքի 2-րդ զանգվածի թիվ 133 դպրոցի բակում Վարդևան Ղ.-ի և և նրա ընկերներ` Արամ Բ.-ի, Զոհրաբ Գ.-ի, Զավեն Գ.-ի, Առնակ Գ.-ի և մյուսների հետ անձնական փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր հետ նախապես վերցրած դանակով հարվածներ է հասցրել Վարդևան Ղ.-ին և վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Գործով անչափահաս մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net