Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հիմա էլ արհեստական «փոթորիկ» են բարձրացնում Քարվաճառի 2 դիվերսանտների՝ Շահբազ Գուլիևի ու Դիլհամ Ասկերովի՝ մեր հայ գերիների հետ փոխանակման կապակցությամբ։ Հիշեցնեմ, որ 2014-ի ամռանը նրանք ներթափանցղել էին Քարվաճառ, պատանդառել 14-ամյա Սմբատ Ցականյանին ու սպանել․․․
Հայաստանի իշխանությունների՝ անցյալում կատարված խայտառակ քայլերից մեկն այն էր, որ այդ երկուսին չսատկացրեցին այնպես, ինչպես երրորդին՝ ջաբրայիլցի Հասան Հասանովին։ Որքան կողքից փորձեցինք հասկացնել, ընդվզոլ, համոզել, չստացվեց՝ Ստեփանակերտում «անկախ դատավարության» մի թատրոն բեմականացրեցին՝ տեսեք տեսեք, պետություն ենք, դատարան ունենք, դատեցին, գցեցին Շուշիի բերդ։
Իրականում այդ երկուսին մագնիս դարձրեցին Ալիևի համար, ով Հայաստանի սահմանամերձ գյուղերից 6 տարի շարունակ անմեղ մարդկանց, գյուղացիների էր գողանում, որպեսզի փոխանակի նրանց հետ։ Արդյունքները ողբերգական են՝ Նոյեմբերյանի, Բերդի ու այլ սահմանամերձ ենթաշրջաններից տասնյակ մարդիկ առևանգեցին այն պատճառով, որ այս երկուսին չէինք ոչնչացնել, իսկ Իլհամը իր պատվի հարցն էր դարձրել նրանց ետ բերելը։ Ու այսօր, հայկական կողմը նրանց փոխանակում է ևս մեկ, երկու կամ ավել կյանքեր փրկելու, հայորդի իրենց տուն վերադարձնելու համար։ Որովհետև այլ հարենակիցներ էլ ունենք պատանդառության մեջ․․․
Այն հայրենակիցներին, որոնց Ալիևը գողացել էր մեր անխոհեմ «դատավարության» պատճառով․․․ Եվ ո՞վ է առաջին հերթին շահարկում այս երկուսի փոխանակումը․․․ ընդդիմադիր նախկինները, որոնք պետք է որ գիտակցեին 2014-ին իրենց անհեռատես քայլը՝ սրանք ընդհանրապես չպետք է ողջ լինեին ու արդյունքում էլ տասնյակ մարդիկ առևանգվեին, խոշտանգվեին․․․
Հուսով եմ, Բերդավանի, Վայքի ու այլ վայրերից նախկինում պատանդառված, առևանգված տղաներն էլ կհասնեն իրենց տները․․․»