Սարգիս Սարգսյանը, իր հետ վերցնելով 10 զինծառայողների, գնացել ու հետ է գրավել հրամանատարական դիտակետը՝ հակառակորդին պատճառելով բազմաթիվ զոհեր ու վիրավորներ

Պաշտպանության բանակից հայտնում են․

«Ճանաչենք մեր հերոսներին

Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները և կրակային միջոցները ոչնչացնելու ընթացքում աչքի են ընկել կրտսեր սերժանտ Արման Դավիթի Հարությունյանը, սերժանտ Նարեկ Թևանի Դավթյանը, շարքային Արեգ Արարատի Սողոմոնյանը, շարքային-պայմանագրային Արթուր Գերասիմի Հակոբյանը, շարքային Աղասի Եղիշեի Աղասյանը:

Կապիտան Հայկ Սամվելի Ասրյանը հմտորեն ղեկավարել է գումարտակի անձնակազմի գործողությունները, բարձր մակարդակով կատարել առաջադրված մարտական խնդիրներն ու կորուստներ պատճառել հակառակորդին:

Սանհրահանգիչ կրտսեր սերժանտ Սամվել Անդրանիկի Հովակիմյանը ցուցաբերել է անձնական խիզախություն, ակտիվ հրետակոծության պայմաններում տարհանել վաշտի բոլոր վիրավոր զինծառայողներին, ցուցաբերել վերջիններիս անհրաժեշտ բուժօգնություն:

Շարքային Սերգեյ Էդվարդի Մելքոնյանը ակտիվ մարտ է վարել թշնամական ուժերի դեմ, կասեցրել նրանց առաջխաղացումը, պատճառել կենդանի ուժի կորուստներ:

Լեյտենանտ Ռաֆիկ Հակոբի Ամիրջանյանը ցուցաբերել է անձնական արիություն, ոչնչացրել մեծ քանակությամբ թշնամու կենդանի ուժ:

Շարքային Կարեն Գրիգորիի Մարտիրոսյանը խոցել է թշնամու բազմաթիվ զինծառայողների, աչքի ընկել արդյունավետ գործողություններով, բարդ իրավիճակում մարտի դաշտից տարհանել չորս վիրավոր համածառայակիցների:

Մայոր Սարգիս Վալերիկի Սարգսյանը, իր հետ վերցնելով 10 զինծառայողների, գնացել ու հետ է գրավել հրամանատարական դիտակետը՝ հակառակորդին պատճառելով բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Մարտական մեկ այլ դրվագում մայոր Սարգսյանը արիաբար մասնակցել է կարևոր բարձունքներից մեկի պաշտպանությանը, ոչնչացրել մեծ քանակությամբ կենդանի ուժ և կասեցրել թշնամու 100 հոգանոց խմբի գրոհները:

Փառք մեր հերոսներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել