Արայիկ Հարությունյանի քնքուշ հոգի՞ն է խոցվել, որ իրեն ՀԿ-ի ղեկավարից մի քիչ բարձր կալիբրով են գնահատել․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երկու համանախագահները ու Ռուսաստանի դեսպանը (ինչը վկայում է, որ Ռուսաստանը առնվազն չի բոյկոտում պրոցեսը) Բաքու են գնում, հանդիպում Իլհամ Ալիևին ու ըստ բաց աղբյուրների չեն հանդիպում դիվանագիտական ֆեյք նպատակով ստեղծված ՀԿ-ի ղեկավարին:

Հետո երկու համանախագահները ու Ռուսաստանի դեսպանը Երևանում հանդիպում են Հայաստանի ներկայացուցիչներին ու ցանկություն են հայտնում հանդիպել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, որը մերժում է:

Հիմա հարցը. Արայիկ Հարությունյանի քնքուշ հոգի՞ն է խոցվել, որ իրեն ՀԿ-ի ղեկավարից մի քիչ բարձր կալիբրով են գնահատել:

Մեր դիվանագիտությունը չի պարտվել, որովհետև չի կարող պարտվել այն ինչ գոյություն չունի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել