Արդյոք սա նշանակում է, որ ԱՄՆ և Ֆրանսիան չեն ճանաչում պատերազմից հետո ի հայտ եկած իրողությունները, ռազմական եղանակով հակամարտության լուծումը. Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ներսում, որ Ռուսաստանի համանախագահը չի մասնակցում տարածաշրջանային այցին, հանուն որի Արցախի նախագահը չեղարկել է հանդիպումը նրանց հե՞տ։ Սա աննախադեպ զարգացում է… Արդյոք սա նշանակում է, որ ԱՄՆ և Ֆրանսիան չեն ճանաչում պատերազմից հետո ի հայտ եկած իրողությունները, ռազմական եղանակով հակամարտության լուծումը, այդ թվում՝ ռուս խաղաղապահների տևական ներկայությունը։ Օրեր առաջ Սերգեյ Լավրովն առաջարկում էր Մինսկի խմբին՝ միանալ հաստատված հրադադարին ու այդ հիմքի վրա կարգավորել հակամարտությունը, բնականաբար, ճանաչելով ռուսական խաղաղապահության ու այ փաստեր։ Արդյոք Ֆրանսիան ու ԱՄՆ-ը մերժել են դա ու այլ մոտեցման կողմնակից են։ Հարցերը շատ են, պատասխաններ չկան…
————————
Երևան ժամանած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում։

ԱՀ նախագահի խոսնակ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել