Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքում հայտնված ադրբեջանցի տղամարդը կալանավորվել է։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Սահմանը ապօրինի հատած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելու համար։
Դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ նշված անձին կալանավորելու վերաբերյալ։