Կառավարության պարզաբանումը՝ սգո օրերի աշխատանքային լինել-չլինելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հայտարարել է, որ դեկտեմբերի 19-ից ՀՀ-ում եռօրյա սուգ կհայտարարվի, հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր, եւ հիշատակի այլ միջոցառումներ։

Դեկտեմբերի 19-ը շաբաթ օր է, իսկ դեկտեմբերի 21-ը երկուշաբթի։ Քաղաքացիները մի շարք հարցեր են ուղղել Իրավաբան․net-ի խմբագրություն՝ երկուշաբթի օրվա աշխատանքային լինելու հետ կապված։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ նախատեսված չէ շաբաթ և երկուշաբթի օրերը հայտարարել ոչ  աշխատանքային, նման մտադրությունը կառավարությունը չունի։

Փոփոխության դեպքում հավելյալ կտեղեկացվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել