Խծաբերդն ու Հին Թաղերը պետք է մնան մեր ուժերի վերահսկողության ներքո. տարածքում կան տուժածներ. վարչապետ

Ռազմական իրադրության ամենալուրջ սրումն ենք ունեցել նոյեմբերի 9-ից ի վեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով վերջին օրերի իրադարձությունների մասին:

«Շաբաթ օրը օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահները դեռեւս չեն հասցրել տեղակայվել տվյալ հատվածում՝ ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ եւ հսկողության տակ առել այդ բնակավայրերը:

Շտապեմ ասել, որ այդ հատվածում քաղաքացիական բնակչություն չի եղել: Արցախի պաշտպանության բանակի 6 զինծառայող վիրավորվել է, տեղեկություններ կան այլ տուժածների մասին, որոնք ճշտվում են: Ինչու են ճշտվում, որովհետեւ տեղանքը, որտեղ կարող են լինել տուժածներ, այս պահին անմատչելի է, եւ միջոցներ են ձեռնարկվում՝ այնտեղ հասանելիություն ապահովելու համար»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ ինչպես երեկ տեղի ունեցած ԱԽ նիստի ընթացքում է ասել, առանձին քննարկման թեմա է եղել այն, թե ինչու ռուս խաղաղապահները չեն տեղակայվել Խծաբերդի եւ Հին Թաղերի հատվածներում: Ըստ վարչապետի՝ շաբաթ եւ կիրակի օրերին արդեն նրանք տեղակայվել են, հրապարակել են իրենց պատասխանատվության գոտու թարմացված քարտեզը, որտեղ ներառված են նաեւ այս շրջաններն ու հարակից տարածքները:

«Սա նշանակում է, որ ռուս խաղաղապահները պետք է ապահովեն այդ տարածաշրջանի կարգավիճակի կայունության պահպանությունը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների համաձայն: Սա նշանակում է, որ այդ տարածքը պետք է մնա ՀՀ ուժերի վերահսկողության ներքո:

Ադրբեջանի գործողությունները սադրիչ բնույթ ունեն, ինչպես նաեւ նրանք փորձում են ցույց տալ, որ ռուս խաղաղապահները ի զորու չեն կոտրել իրենց սադրանքները: Սա ռուս խաղաղապահների առաջին փորձությունն էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել