Ռուս խաղաղապահները ականազերծեցին Ստեփանակերտի օդանավակայանի տարածքը: Որոնողական գործողության արդյունքում ռազմական գործողությունների ակտիվ փուլից հետո հայտնաբերվել է ավելի քան հիսուն պայթուցիկ առարկա: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվ աշխատանքներ են տարվել օդանավակայանը շահագործման նախապատրաստելու ուղղությամբ, այդ թվում ՝ խաղաղապահ զորակազմի և ավիացիայի կողմից: Մեկնարկը նախատեսված է մոտ ապագայում:
Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում այս ռազմավարական օբյեկտը բազմիցս հարձակման է ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի հրետանու և անօդաչու թռչող սարքերի կողմից: