Կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ նշված ընկերություններից վարկ վերցնելու և այլ ծառայություններից

ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ առանց համապատասխան լիցենզիայի վարկային միջոցներ տրամադրելու կամ այդ գործընթացին աջակցելու առաջարկով հանդես եկող անձանց կողմից մատուցվող ծառայություններից։

Իրավաբան.net-ը Կենտրոնական բանկից տեղեկանում է, որ ԿԲ-ի կողմից ձեռքբերված տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվող ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մի շարք անձիք սոցիալական ցանցերում, հանրային վայրերում, փողոցներում տարբեր շինությունների վրա փակցված հայտարարությունների, ինչպես նաև բաժանվող թռուցիկների միջոցով հանդես են գալիս վարկերի, շատ հաճախ՝ արագ, առանց գրավի դիմաց, պարզեցված նույնականացման ընթացակարգով վարկային միջոցների տրամադրման և (կամ) այդ գործընթացին աջակցելու և միջնորդելու առաջարկությամբ։ Նման անձիք սովորաբար իրենց կողմից մատուցվող «ծառայությունների» համար գանձում են բարձր միջնորդավճարներ, տրամադրում են խեղաթյուրված և ոչ ճշգրիտ տեղեկատվություն և հաճախ փաստացի չեն մատուցում նախապես խոստացված ծառայությունը։ Ստորև աղյուսակով ներկայացվում է այդ անձանց ոչ սպառիչ ցանկը (ցանկը թարմացվել է)։

Հայտնում ենք, որ նշված անձիք չեն լիցենզավորվել ՀՀ կենտրոնական բանկի կողմից, և նրանց գործունեությունը չի վերահսկվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Նշված անձանց կողմից ծառայությունների մատուցումը չի բխում իրավական կարգավորումներից և պարունակում է բազմաթիվ ռիսկեր թե՛ ֆինանսական համակարգի, թե՛ սպառողների համար և կարող է հանգեցնել ծանր սոցիալական հետևանքների։ ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ նմանատիպ անձանց կողմից մատուցվող ծառայություններից և օգտվել միայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայություններից։

ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի և վարկային կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունների համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումներով՝

https://www.cba.am/am/SitePages/fscfobanks.aspx

https://www.cba.am/am/SitePages/fscfocreditorganizations.aspx

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել