Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանը մասնագիտացած է սադրանքների հարցում և դրանց դիմում է թե ռազմաքաղաքական, թե դիվանագիտական, թե տեղեկատվական ոլորտներում։
Նախ՝ խախտում է զինադադարը, ապա փորձում է ահաբեկել Արցախի ժողովրդին, Արցախ վերադարձող մարդկանց։ Արցախն այսօր շատ ծանր վիճակում է, նման իրավիճակում իր ողջ պատմության մեջ թերևս չի եղել, այսպիսի փոքր տարածք երբևիցե չենք ունեցել մեր 11 հազար տարվա ընթացքում։
Եվ չնայած ռուս խաղաղապահների տեղակայմանը, մարդկանց մոտ կասկածներ ու մտավախություններ են առաջանում։ Երկրորդը՝ այս գործողություններով հարված է հասցնում Ռուսաստանի վարկանիշին, երրորդը՝ փորձում են ներսում հակառուսական տրամադրություններ առաջացնել»: