Հայաստանի Հանրապետությունը պետք է օգուտ քաղի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ ԼՂԻՄ սահմաններով․ Պարգև Օհանյան

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ստեղծված ցավալի փաստական և իրավական վիճակում, կարծում եմ, Հայաստանի Հանրապետությունը պետք է օգուտ քաղի և ճանաչի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի ԼՂԻՄ հանրաքվեի արդյունքներով Լեռնային Ղարաբաղի /Արցախի/ անկախությունը՝ ԼՂԻՄ սահմաններով, որի իրավական և դիվանագիտական հիմնավորումները հետևյալներն են՝

1.Հայաստանի,Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված «Հայտարարությունը»,որքան էլ վիճելի՝ միջազգային պայմանագիր է,թե ոչ,ԱԺ վավերացման ենթակա է,թե ոչ և այլն,փաստ է,որ փոխադարձ համաձայնություն է՝ Արցախը ԼՂԻՄ սահմաններով փաստացի /դե ֆակտո/թողնել Հայաստանի Հանրապետությանը՝«միավորումը» ապահովելով ԼՂԻՄ սահմանների մեջ չմտնող միջանցքով,
սահմանազատումը կատարելով Ադրբեջանի Հանրապետության,Հայաստանի Հանրապետության և ԼՂԻՄ Խորհրդային սահմաններով /քարտեզով/. փաստեր,որոնք վկայում են խորհրդային սահմաններով Արցախի /ԼՂԻՄ/ անկախության և Հայաստանի Հանրապետության հետ միավորման՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից փաստացի ճանաչման մասին:Իրավաբանորեն /դե յուրե/,բնական է,որ Ադրբեջանը,Թուրքիան և որոշ այլ երկրներ երբեք այն չեն ճանաչի,ինչպես չեն ճանաչում նաև շատ այլ ակնհայտ փաստեր. և պետք էլ չի. կարևորը,որ հաջորդը Ռուսաստանը ճանաչի…Մինչդեռ՝

2.Ոչ Ռուսաստանը,ոչ որևէ այլ պետություն չեն կարող ճանաչել փաստացի և մասնակի իրավաբանորեն /նկատի ունեմ միայն «Հայտարարությունը»/խորհրդային ԼՂԻՄ սահմաններով Արցախի անկախությունը,քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը այն չի ճանաչել…

3.Իրավաբանորեն ճանաչելով Արցախի անկախությունը և նոր հանրաքվեի միջոցով այն վերամիավորելով /թեկուզև դարձյալ ինքնավարության կարգավիճակով,մտածելու բան է/ Հայաստանի Հանրապետությանը, Արցախն ի դեմս Հայաստանի Հանրապետության կդառնա ՀԱՊԿ սուբյեկտ և իր անվտանգությունը ապահովված կլինի արդեն ոչ թե պարզապես խաղաղապահներով,այլ ՀԱՊԿ երկրների ստանձնած պարտավորություններով…Անշուշտ,դուրներս գա,չգա մեր քայլերը դիվանագիտորեն պետք է համաձայնեցնել Ռուսաստանի հետ…

4.ԵՎ դուրներս գա,չգա, եթե նոր պատերազմ չենք ուզում,պետք է հաշտվենք ԼՂԻՄ սահմանների մեջ չմտնող,թեկուզև հայկական,սակայն խորհրդային տարիներին իրավաբանորեն,իսկ այժմ նաև փաստացի գրավված տարածքների կորստի հետ,ոչ մի դեպքում մեր եղբայրների ու որդիների թափված արյունն իզուր չհամարելով,ընդհակառակը՝ երկայնամիտ դիվանագիտական և իրավական քայլերով Արցախի անկախության ճանաչման և խաղաղության ամրապնդման հարցերը լուծելով..

5. Զարմանալի կթվա,բայց համոզված եմ,որ ստեղծված իրավիճակում ԼՂԻՄ սահմաններով Արցախի անկախության ճանաչումը ձեռնտու է նաև Ադրբեջանին,քանի,որ Հայաստանն այդ քայլով,փաստորեն, «կհրաժարվի»կորցրած տարածքներից,Ադրբեջանն էլ կհամարի,որ հաղթել և վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը / ուզի,չուզի՝ առանց ԼՂԻՄ -ի/…Հայաստանն այլևս,գոնե իրավաբանորեն,հավակնություններ չի կարող ունենալ «իրենց տարածքների» նկատմամբ և,մեր փոխարեն հպարտացած,կշարունակեն իրենց ժողովրդին կերակրել Երևանը,Սևանը Ադրբեջանական հողեր հանդիսանալու թունավոր կերակրով,որից ոչ մի վտանգ պետք չի լինի սպասել,եթե անենք այն ինչ ասացի վերը…

6.Ի դեպ՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի՝ ԼՂԻՄ անկախության հանրաքվեն անցկացվել է օրենքի տառին համապատասխան՝ ԽՍՀՄ Սահմանադրության և «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին» օրենքի /հոդված 3/ հիման վրա, և Ադրբեջանի պատճառաբանությունը,որ այն իրավազոր չէ,քանի որ դրան չեն մասնակցել Ադրբեջանցիները հիմնավոր չէ,քանի որ այդ տրամաբանությամբ իրավազոր չէ նաև Ադրբեջանի 1991 թվականի օգոստոսի 30-ի՝ԽՍՀՄ կազմից դուրս գալու հանրաքվեն,որին էլ չեն մասնակցել Ադրբեջանի ազգությամբ Հայ քաղաքացիները…

Չկա չարիք,առանց բարիք…
Իրար մի կերեք ժողովուրդ,մեզ ուտելու ցանկություն ունեցողները շատ են.մեզ միասնություն, ու համերաշխություն է պետք,Աստծով,հավատքով…Եկեղեցուն,հոգևորականներին էլ մի կերեք.նրանք էլ մարդ են՝սխալական,բայց դատավորը Երկնքում է,դուք չեք…Նրանք սրբեր չեն.կարող՞ եք, օգտվեք նրանց տված հոգևոր սննդից,եթե ոչ՝ գոնե մի դատեք…

Ես էլ եմ կարծում,որ ստեղծված քաղաքական,ռազմա-քաղաքական,դիվանագիտական,քաղաքացիական,իրավական ճգնաժամից դուրս գալու ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են,որը ձեռնտու պետք է լինի նաև իշխանություններին,քանի որ դեռ համակիրների մեծ բանակ ունեն,իսկ գնալով,ցավոք, սպասվող տնտեսական,սոցիալական և այլ հիասթափությունների հետևանքով այդ բանակը նվազելու է…
«Եղեք իրավախոհ կանխավ…»»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել