Այս պարտությունը նախորդիվ պարտված տարիների ամփոփումն էր ու մեր կեղտերի ջրի երես դուրս գալն էր ուղղակի․ Սամվել Խաչատրյան

Արցախյան վերջին պատերազմի մասնակից, «Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչ եկել եմ Երևան , բոլորն անխտիր ցանկանում են ինձ տեսնել, զրուցել , խորհրդակցել։ Եվ բոլորին հետաքրքրում է երկու հարց ՝

Ա․ Ինչու՞ պարտվեցինք
Բ․ Հնարավոր է՞ր արդյոք չպարտվել ։

Երկար մտածելուց հետո ինքս գոնե ինձ համար գտել եմ այս հարցերի պատասխանը, հիմնվելով տեսածիս, վերապրածիս ու ականատեսների պատմածների հիման վրա։ Ինքս մարտական գործողությունների մեջ եմ եղել ներգրավված սեպտեմբերի 27 ից մինչև նոյեմբերի 20: Ժամանակահատվածն էլ պատահական չեմ նշում ՝ համաձայնագրի ստորագրումից հետո էլ երբեք չի դադարել պատերազմը։

ՀԻմա առաջին հարցի պատասխանը ինձ համար գոնե հստակ ա, մինչև դուք կփնտրեք դավաճաններ, ասեմ որն է ըստ իս պարտության պատճառը (իմ սուբյեկտիվ կարծիքով)։

Մենք պարտվել ենք նախորդիվ երեսուն տարիների ընթացքում, յուրաքանչյուրս և յուրաքանչյուր օր։ Երբ մեր թշնամիները սկսել են գերազանցել մեզ , մենք կերակրվել ենք ԿԻԼԴԻՄՆԵՐՈՎ, սին հաղթողի սինդրոմով։ Մենք յուրաքանչյուրս մեր ոլորտում ուժեղանալու փոխարեն նախընտրել ենք կոմֆորտ մի անկյուն ստեղծել ու լռվել ՝ “ՊԱԴՅԵԶԴԸ մերը չի ” սկզբունքով․․․․․․

Մենք պարտվել ենք յուրաքանչյուրս մեր ոլորտներում ՝ չլինելով ոլորտի լավագույնը , մենք մրցակցել ենք ինքներս մեր հետ, այնինչ մենք պետք է ադրբեջանցի մեր ոլորտի մասնագետներին գերազանցեինք ու մշտապես։

Սպորտում ենք պարտվել , մշակույթում, դիվանագիտության մեջ, տնտեսության ու պետականաշինության , բանակում ․․․․․․․ չեմ տեսնում մի ոլորտ որտեղ գերազանցել ենք մեր թշնամիներին ․․․․․․

Մենք թույլ ենք․․․․․ ու դա մեր հավաքական խնդիրն է։ Մենք զբաղվել ենք ինքնախաբեությամբ՝ ինքնաքննադատությամբ զբաղվելու փոխարեն։

Ու եթե արժանապատվորեն չենք կարողանում գիտակցել այս իրողությունը , չենք էլ կարող հաղթել վաղվա մարտում, իսկ այն անխուսափելի է, հավատացեք ․․․․․․․․

Այս պարտությունը նախորդիվ պարտված տարիների ամփոփումն էր ու մեր կեղտերի ջրի երես դուրս գալն էր ուղղակի։
Հիմա էլ, այս պահիին էլ շարունակում ենք պարտվել , ուտելով ինքներս մեզ , դավաճաորս անելով։ Կեղեքում ենք մեզ ներքուստ ՝ դատապարտում ավելի մեծ պարտությունների։

Գոնե ԶԻՆՎՈՐԻն հարգենք , իրանք այսօր զոհվում են այն պատճառով միայն , որ մենք չենք մոբիլիզացվել ու սկսել շատ արագ վերակազմավորել մեր առօրյան, չենք ձևակերպել հանուն ինչի ենք ապրել և ապրում, չենք կանգնել զինվորի կոզքին խրամատում, տաքուկ տեղներս նստած տրվում ենք մանիպուլյացիաների ու ռեալ աշխատելու տեղը զբաղված ենք կեղծ օրակարգերով ։
Վաղը ուշ ա լինելու , քանի որ Էսօր արդեն իսկ բաց ենք թողել ։

Սահման չեք գնում , հասկացանք , մարդ եք ՝ վախում եք ու Ձեր վախն արդարացնելու և տղամարդլամիշ լինելու համար ասում եք ՝ պետությունն ա մեավոր ։ Էդ ե՞րբ գնացիր հասար սահման քեզ ասին հետ գնա՞։ Էդ ե՞րբ զենք խնդրեցիր , մերժեցին։ Էդ ե՞րբ բահն առած խրամատ փորեցիր , ասեցին պետք չի․․․․․․․․․

Ինքնակազմակերպվել ա պետք , մոբիլիզացնել ուժերը , չմեղադրել ոչ մեկին , դրա ժամանակը չի։

Ահա և երկրորդ հարցի պատասխանը․․․․․․․․․․․

Հնարավոր էր չպարտվել, եթե․․․․․․ բայց ես ավելի հակված եմ էսօրվանից վաղվա իմ հաղթանակը կերտել ․․․․․․․․

Իսկ Մեզից շատերին կամենում եմ ԽԵԼՔ, ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅՈՒՆ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈւՆ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել