Հայ զինվորները Հադրութի շրջանի երկու գյուղերը՝ Հին Թաղերն ու Խծաբերդը, զենքը ձեռքին պահում են․ Սարո Սարոյան

Քաղաքագետ Սարո Սարոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայ զինվորները Հադրութի շրջանի երկու գյուղերը՝ Հին Թաղերն ու Խծաբերդը, զենքը ձեռքին պահում են, զինադադարի հայտարարությունից հետո թուրքական ռազմական ագրեսիայի դեմն առնում են, ունենում են կորուստներ, սկզբունքորեն ամուր կանգնելով ոտքերի վրա՝ իրավիճակը դարձնում են քաղաքական լրջագույն խնդիր, բայց վերջում պարզվում է հայ ժողովրդի մի մասն ասում է՝ շնորհակալություն ռուս խաղաղապահներին ու Ռուսաստանին, որ այդ գյուղերը մտցրեցին ռուսական խաղաղապահության մանդատի տակ:

Հիմա նորից հետ նայեք ու տեսեք պատճառահետեւանքային շղթան: Տեսնողը կհասկանա, որ ռուսական դրոշի բարձրացումը Հին Թաղերում ու Խծաբերդում «օրհնվի էն սհաթի» հազարմեկերորդ դրսորումն էր, որտեղ հայը կռվեց, հայը կորուստներ կրեց, հայը կամք ու համառություն ցուցաբերեց, հայը քաղաքական խնդիր լուծեց ու վերջում մեր զինվորներին շնորհակալություն հայտելու փոխարեն պարզվում է շնորհակալություն պետք է հայտնենք ռուս զինվորին:

Ապաքաղաքական հայը չի ուզում ուղեղի մի ծալք էլ ավելացնի ու ընկալի, որ Կովկասում ռուսական շահերի իրացումը կատարվում է հայերի ձեռքով ու հայերի հաշվին, իսկ այդ գործարքներում հայերին թողնվում է առուվաճառքից մնացած մանրադրամը՝ ռուսներից շնորհակալ լինելու տեսքով: Ցարը թուրքական բազարում ռուսական ռուլետկա է պտտում՝ կոնին դնելով հայկական ներկայիս կապիտալը՝ Արցախը, բինգո է բռնում ու դրա դիմաց հայերին ՛՛չայեվոյ՛՛ է տալիս երկու գյուղի տեսքով:

Հիմա հարց՝ ինչո՞ւ խաղաղապահի այդ դրոշները չէին բարձրացվել ռուսական խաղաղապահ ուժեր Արցախ մտցնելու օրերին: Պատասխանը շատ պարզ է, որպեսզի երբեւէ խաղարկեին նաեւ այդ խաղաքարտերը, որտեղ հայերից ակնկալվելու էր շնորհակալությունը, մնացածը թուրքերի հետ առեւտրի բարդ գործարքներն էին լինելու, որից հայերը ոչինչ չեն հասկանում արդեն մի քանի դար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել