Ժողովուրդը միասնական է և թույլ չի տա ներքին խժդժությունների հրահրում` հօգուտ անցյալի քաղաքական հանգուցյալների․ Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ներքին թշնամին ասես սրտատրոփ սպասելիս լինի, որպեսզի երկրի համար խոցելի որևէ պահի սկսի քաղաքական շահարկումների ֆոնին դիվիդենտներ քաղելու գործընթացը: Արտաքին ու սահմանային լարումներին ի պատասխան համախմբվելու փոխարեն հայաստանյան ներքին թշնամին սկսում է բացահայտ ջղաձգումներով ջուր լցնել արտաքին թշնամու ջրաղացին, միևնույն ժամանակ չմոռանալով հուսահատական տրամադրություններ ձևավորել ֆեյսբուքյան Հայաստանում:

Այսպես են վարվել նաև պատերազմի օրերին: Իրական Հայաստանում, սակայն, նույնիսկ ցավի, ցասման ու սպասումի համատեքստում ժողովուրդը միասնական է և թույլ չի տա ներքին խժդժությունների հրահրում` հօգուտ անցյալի քաղաքական հանգուցյալների վերակենդանացման»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել