Եղել է առաջ շարժվելու սադրիչ փորձ. Դավիթ Բաբայանը՝ երեկ տեղի ունեցածի մասին

Արցախի նախագահի խորհրդականը պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի հարձակումը համարում է սադրիչ գործողություն նաև Ռուսաստանի դեմ:

«Եղել է առաջ շարժվելու սադրիչ փորձ, որը կասեցվել է: Բարեբախտաբար, մենք զոհեր չունենք: Այս գործողություններն ուղղված են և՛ Արցախի, և՛ Ռուսաստանի դեմ: Չի բացառվում, որ նման սադրիչ գործողություններ լինեն հետագայում ևս, բայց կարծում եմ, որ պատասխանը կոշտ է լինելու, այդ թվում նաև՝ խաղաղապահների կողմից: Պետք է ճշտենք հանգամանքները, տեսնենք, թե ինչպես է ամեն ինչ եղել»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Բաբայանը:

ԱՀ նախագահի խորհրդականը շեշտել է, որ նմանատիպ գործողություններից կամ Բաքվում անցկացվող շքերթից պետք չէ մտահոգվել: Նա ընդգծել է, որ ավելի կարևոր վտանգ են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ կոչերը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել