ՌԴ խաղաղապահ զորախմբի միայն պարեկությամբ կամ կարևոր խաչմերուկներում ծառայությամբ անվտանգային բոլոր խնդիրները չեն լուծվի․ Աբրահամյան

Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մի քանի առիթով նշել եմ, որ Արցախ-Ադրբեջան շփման գծի պահպանություն/պաշտպանությունը, եթե նույնիսկ դա նախատեսված է իրականացնել ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, պետք է անհրաժեշտ կարգավորումներ ստանա։

Միայն պարեկությամբ կամ կարևոր խաչմերուկներում ծառայությամբ անվտանգային բոլոր խնդիրները չեն լուծվի։

Օրինակը երեկվա միջադեպն է. ՊԲ հաղորդմամբ, դեկտեմբերի 11-ին, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ:

Սրանք հարցեր են, որոնք արագ լուծումներ են ենթադրում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել