ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի այցը Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր:
Այս պահին հանդիպումներ են տեղի ունենում Արավուս գյուղում»,-գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի այցը Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր:
Երեկ Թաթոյանը հանդիպումներ է ունեցել Ներքին Խնձորեսկ գյուղում։