ԱՀ ԱՍԲՀ նախարար Մանե Թանդիլյանն ընդունել է ֆրանսիացի բժիշկներ Գևորգ Կեպենեկյանին և Խելիլ Էտուին

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հայտնում է․

«Այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ընդունել է Ֆրանիսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, մասնագիտությամբ բժիշկ Գևորգ Կեպենեկյանին, որին ուղեկցում էր նաև ֆրանսիացի բժիշկ Խելիլ Էտուն:

Ողջունելով նրանց՝ Մանե Թանդիլյանն իր խոսքում նշել է, որ պատերազմից հետո Արցախում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլոր ոլորտներում առկա է մասնագիտական փորձառության և ներուժի կարիք: Այդ առումով ողջունելի են նման օժանդակություններն ու աջակցությունները՝ հատկապես կարողությունների, հմտությունների և տրամադրվածության առումով:

Հյուրերը, շնորհակալություն հայտնելով նախարարին հանդիպման համար, նշել են, որ նպատակ ունեն հստակեցնելու արցախցիներին հուզող սոցիալական և առողջապահական խնդիրների ընդհանուր նկարագիրը՝ Ֆրանսիա վերադառնալուց հետո կազմակերպելով նման օգնությունների տրամադրումը՝ արցախցիների ֆիզիկական և հոգեբանական վիճակի բարելավման նպատակով:

Այնուհետև կողմերը քննարկել են հնարավոր համագործակցության ոլորտները՝ պայմանավորվածություն ձեռք բերելով առաջիկայում գործնականում կիրառել առարկայական ծրագրերի իրականացման եղանակները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել