ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է․

«Դեկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Հոսպիտալի բուժանձնակազմը նախարարին ներկայացրել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին և պահեստազորայիններին ցուցաբերվող բուժօգնության հետ կապված աշխատանքները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հոսպիտալի բժշկական անձնակազմին՝ իրենց առաքելությունը պատվով իրականացնելու համար։

Վաղարշակ Հարությունյանը շրջել է հոսպիտալի բաժանմունքներում, զրուցել զինծառայողների հետ և շուտափույթ ապաքինում մաղթել։ Պաշտպանության նախարարը գերատեսչական պարգևներով է պարգևատրել պատերազմում հերոսաբար կռված տղաներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետերի հետ քննարկել է պատերազմի օրերին ռազմաբժշկական ծառայության գործողությունները և հանձնարարականներ տվել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել