ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է․
«Սևանի իշխանի 2020 թվականի 5-րդ խմբաքանակի բացթողումը. Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 4700 հատ ամառային իշխանի մանրաձուկ։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը Գեղարքունիքի մարզում մասնակցեց «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից պետական միջոցների հաշվին աճեցված շուրջ 108 գրամ միջին քաշով 4700 հատ ամառային իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակի՝ բացթողնման աշխատանքներին:
Մանրաձկների բաց թողումը կատարվեց Սևանա լճի ափամարձ հատվածում՝ «Սևան Ակվա» ՓԲԸ պատկանող ցանցավանդակային տնտեսության տարածքի հարակից հատվածում:
2020 թվականների ընթացքում Սևանա լճում և դրա ավազանին պատկանող, Սևանի իշխանի հիմնական ձվադրավայր հանդիսացող գետեր ընդհանուր առմամբ բաց է թողնվել 625,109 հատ Սևանի իշխանի տարբեր չափի մանրաձկներ (1.64 – 112 գրամ), որից 592,433 կազմել է Գեղարքունին, իսկ 32,676 Ամառային իշխանը:
Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը»։