Արցախի տեղեկատվական շտաբը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․
«Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող միանվագ աջակցությունն Արցախփոստի Ստեփանակերտի հենակետերում հերթերի տեղիք է տվել: Մարդիկ շտապում են իրենց հասանելիքը ստանալ՝ մտածելով, որ չեն հասցնի ու գումար կկորցնեն:
ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը մեկնաբանել է իրավիճակը՝ վստահեցնելով, որ ոչ մի քաղաքացի գործընթացից դուրս չի մնա»: