Սա հաղթանակ էր այս խնդրով պայքարող բոլոր փաստաբանների և սուբյեկտների համար․ Գևորգ Գյոզալյանը՝ ՍԴ որոշման մասին

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվեց թիվ ՍԴՈ-1571 որոշումը, որով ՍԴ-ն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասին տվել է այնպիսի մեկնաբանություն, համաձայն որի այդ հոդվածը չի սահմանափակում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ վիճարկելու իրավունքը:

Ցավոք սրտի այս պարզագույն խնդիրը համառորեն չէր հասկանում ՀՀ վճռաբեկ դատարանը, թեև ԲԱԶՄԱԹԻՎ բողոքներ հենց սրա մասին են եղել, Վճռաբեկ դատարանի ակնհայտորեն ՍԽԱԼ դիրքորոշումը առաջ են տարել նաև մի շարք ստորադաս դատարաններ դրանով հանդերձ խախտելով բազմաթիվ սուբյեկտների իրավունքներ:

Շնորհավորում եմ իմ լավ ընկեր, փաստաբան՝ Տարոն Սիմոնյանին, որ այս պայքարում գնդակը հեռահար ցատկով գցեց օղակը, սա հաղթանակ էր այս խնդրով պայքարող բոլոր փաստաբանների և սուբյեկտների համար:

Հ.Գ.- Թեև չեմ զարմանա, որ ներկայիս Վճռաբեկ դատարանն ուղղակի չկատարի ՍԴ որոշումը և մենք ունենանք հերթական լավ պատճառաբանված որոշում՝ ոչ ավելին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել