Աջ կողմի նկարը նույն տեղում արել է ոմն ադրբեջանցի. թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ձախ կողմի նկարը ես արել եմ 2012թ. հուլիսին Արցախի ազատագրված Քաշաթաղի շրջանում, երբ Արցախը հայկական էր, իսկ Սյունիքն՝ ամուր պաշտպանված։

Աջ կողմի նկարը նույն տեղում արել է ոմն ադրբեջանցի, ում երկիրը օգտվելով Հայաստանում տգետների իշխանությունից՝ կարողացավ նվաճել հայկական այս հողն ու նորից ծածանելով Ադրբեջանի դրոշը՝ մոտենալ ու սպառնալ Սյունիքին։

Չոր փաստեր են։ Սա շարունակական է, քանի որ Հայաստանի պարտված իշխանությունները չեն պատրաստվում հեռանալ և շարունակելու են դեպի անդունդը տանել մեր պետությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել