Արցախցի 150 աշակերտներ ստացել են սմարթֆոններ, որոնցով կարող են մասնակցել հեռավար դասերին. ԱՀ ԿԳՄՆ

Արցախի Հանրապետության  կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից հայտնում են.

«Առաջնորդության դպրոց” հիմնադրամի նախաձեռնությամբ արցախցի 150 աշակերտներ ստացել են սմարթֆոններ, որոնցով կարող են մասնակցել հեռավար դասերին և օգտվել առցանց կրթական հարթակներից։

Առաջնահերթությունը տրվել է այն աշակերտներին, որոնց բնակավայրերը մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ովքեր պատերազմի ընթացքում ծնող են կորցրել կամ սոցիալապես անապահով ընտանիքից են։
ԱՀ ԿԳՄ նախարարությունը երախտագիտությունն է հայտնում “Առաջնորդության դպրոց” հիմնադրամին՝ ի դեմս հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանի և ծրագրի բոլոր աջակիցներին։

Վստահ ենք, որ միմիայն լավագույն կրթությամբ կարելի է կառուցել լուսավոր ապագան։
Ծրագիրը շարունակական է լինելու։
Գրանցվելու համար զանգեք 047941139 համարին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել