Քաջարանի Համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Տվյալ ավտոմեքենան պատկանում է Քաջարան համայնքի զոհված ազատամարտիկ Արմեն Ալիկի Առաքելյանին: Մարտական գործողություններում զոհվելու պահին մեքենան գտնվել է Ջրականի (Ձաբրաիլի) մատույցներում:
Արցախի և Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են մեքենայի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկությունների, խնդրում ենք մեքենան վերադարձնել զոհված ազատամարտիկի ծնողներին՝ որպես հուշ:
Ավտոմեքենայի պետհամարանիշը՝ 35AM650
Տեղեկություններ ունենալու դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093951755-Ալիկ(հայր)»։