18-ամյա մի երիտասարդ 6 տներից, տան բակից և խանութից գողություններ է արել. ոստիկանություն

Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները Վարդաշենի 6-րդ փողոցից, բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել Նոր Արմավիր գյուղի 18-ամյա մի բնակչի։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ոստիկանությունում երիտասարդը խոստովանեց, որ 2019-2020 թվականներին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների 6 տներից, տան բակից և խանութից գողություններ է արել։ Հափշտակել էր կենցաղային իրեր, գունավոր մետաղներ, խանութի ապրանքներ և այլն։ Եվս 3 տնից փորձել էր գողություն անել, բայց իր կամքից անկախ՝ չէր կարողացել։
Հարուցվել է քրեական գործ։

Երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին ու ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել