Սիգի ձկնորսության համար նախատեսված էր 300 տոննա սահմանաչափ, որսվել է շուրջ 204 տոննա. ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են.

«Ի պատասխան «Ժամանակ» թերթի «Թբիլիսիի շուկաները հեղեղված են Սևանի սիգով. ինչի՞ հետևանք է սա» վերտառությամբ գրառման անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը:

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այս տարի գործարկվեց «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգը, համաձայն որի` «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ օրենքով սահմանված կարգով հայտեր ներկայացրած, ապա Շրջակա միջավայրի նախարարության հետ պայմանագրեր կնքած բոլոր ձկնորսներն արդյունագործական ձկնորսություն էին իրականացնում օրենքի սահմաններում, սահմանված կարգով ու չափաքանակներով։

Սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսություն իրականացնելու համար նախատեսված էր 300 տոննա սահմանաչափ։ Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքվել է թվով 255 պայմանագիր շուրջ 236 տոննա ձկան որս իրականացնելու համար: Որսաշրջանի ողջ ընթացքում որսվել է շուրջ 204 տոննա ձուկ:

Սահմանված կամ տրված թույլտվություններում ամրագրված չափաքանակի գերազանցում տեղի չի ունեցել:
Մինչև արդյունագործական ձկնորսության կանոնակարգումը և կանոնակարգումից հետո որսված ձկան պաշարի մեծ մասը պահվում է սառցարանային տնտեսություններում, ապա հանվում վաճառքի նաև արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտից հետո»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել