Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել է՝ քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը: