Արցախի բնակավայրերում դեռ երկար ժամանակ շարունակելու է վտանգ ներկայացնել չպայթած զենք-զինամթերքը. ԱՀ ԱԻՊԾ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.

«Ուշադրություն
Հարգելի հայրենակիցներ.
Արցախի բնակավայրերում դեռ երկար ժամանակ շարունակելու է վտանգ ներկայացնել չպայթած զենք-զինամթերքը:
Ստեփանակերտից և շրջաններից Արցախի սակրավորական ջոկատները հայտնաբերում են տարբեր տեսակի պայթյունավտանգ առարկաներ, կամ կյանքին վտանգ սպառնացող ռազմամթերք:

Այն զինատեսակները որոնք հնարավոր չէ տեղափոխել՝ պայթեցվում են տեղում: Ցանկացած անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել արտակարգ իրավիճակների պետական ծառայություն (911,101 կամ 112 կարճ հեռախոսահամարներին)»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել