Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի), Լոռու մարզի և Սյունիքի մարզերի, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններին, Նոյեմբերյան-Ոսկեպար, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, Շիրակի մարզի Ամասիայի, Անիի, Աշոցքի տարածաշրջանների, Արթիկ-Մանթաշ-Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է ձյուն։
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում մառախուղ է։