Նա ընդամենն ուզում էր ծիծաղել, պարել, սիրել, ստեղծագործել. Արեգ Գևորգյանն ընկավ մարտում հանուն Հայաստանի

Հայաստանում ֆրանսիական համալսարանից հայտնում են.

«Պատերազմ Լեռնային Ղարաբաղում․ ցավով տեղեկացանք մեր երիտասարդ ուսանողներից ևս մեկի մահվան մասին՝ Արեգ Գևորգյան։ Արեգը ընդամենը 19 տարեկան էր և ցանկանում էր դառնալ մարքեթինգի մասնագետ։

Նա ընկավ մարտում հանուն Հայաստանի։ Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա սգակիր հարազատներին։ Բոլորիս շատ են հուսահատեցնում այս կորուստները։ Եվս մի երիտասարդի կյանք․ նա ընդամենն ուզում էր ծիծաղել, պարել, սիրել, ստեղծագործել այս կյանքում։
Խաղաղությու՜ն հոգուդ, Արեգ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել