ՀՀ կառավարության որոշմամբ՝ Ռազմիկ Թևոնյանը կնշանակվի Արարատի մարզպետ: Որոշումը ներառված է գործադիրի վաղվա նիստի օրակարգում:
Մեկ այլ որոշմամբ էլ Գարիկ Սարգսյանը կազատվի մարզպետի պաշտոնից։
Ռազմիկ Քերոբի Թևոնյանը ծնվել է 1961թ.-ին Արարատի շրջանի Արալեզ գյուղում։
1980-1985թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում։
1985-1987թթ. աշխատել է Արտաշատի պահածոների գործարանում որպես տեխնոլոգ։
1987-1991թթ. ստանձնել է Արարատի պահածոների գործարանի արտադրամասի պետի պաշտոնը։
1991թ-ից մինչ օրս Երասխի գինու գործարանի տնօրենն է։
Մասնակցել է Արցախյան ազատամարտին:
Կազմակերպել է Հայաստանի սահմանների ինքնապաշտպանությունը։
Ամուսնացած է, ունի 4 երեխա։
2017թ.-ի Խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու։