Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է․
«ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Շիրակի մարզի Ամասիայի, Անիի, Աշոցքի տարածաշրջաններում և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներիին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Տավուշի և Շիրակի մարզերում, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան և Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր, Թումանյան, Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ և Սևան քաղաքներում տեղում է ձյուն։
Արագածոտնի մարզի Ապարան, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում և Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի տարածաշրջաններում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: