ԱՀ ճանապարհային ոստիկանությունն անցել է իր բնականոն աշխատանքին

ԱՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ճանապարհային ոստիկանությունն անցել է իր բնականոն գործընթացին՝ տեղադրեով տեսանյութ, որում ԱՀ ոստիկանության ՃՈ պետի տեղակալ․ ՊՎՀ բաժնի պետ Արմեն Օհանյանն ասում է․

«Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ողջ անձնակազմը անցել է իր բնականոն ծառայությանը։ Վերացվել են բոլոր տեխնիկական թերությունները վարորդական իրավունքի վկայականների տրման, փոխանակման և կորստի վերականգման, տրանսպորտային միջոցների հաշվառման և վերահաշվառման»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել