Հայկական կողմը ևս մեկ սկզբունք է առաջարկել գերիների փոխանակման հարցում

Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գերեվարված անձանց փոխանակման հարցում հայկական կողմը, բացի «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափից, ևս մեկ սկզբունք է առաջարկել: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի հարցին:

«Մենք նաև առաջարկել ենք գերիների փոխանակումից հետո հետագայում նոր գերիների հայտնաբերման դեպքերում, առանց որևէ նախապայմանի և միակողմանիորեն գերիների վերադարձի սկզբունքը: Մենք կարծում ենք, որ այս սկզբունքը նույնպես պետք է հայտարարվի»,- ասաց Ավինյանը:

Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ այս պահի դրությամբ հայկական և ադրբեջանական կողմերն իրականացնում են գերիների ցանկերի ճշգրտման աշխատանքները, որոնց ավարտից հետո տեղի կունենա փոխանակումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել