Այն ինչ արվեց Արցախի հետ, նույնը հիմա շարունակելու են անել Հայաստանի հետ․ Վազգեն Մանուկյանը՝ հանրահավաքին

«Մեր պայքարը քաղաքական պայքար չէ։ Մեր պայքարն իշխանափոխության պայքար չէ, սա ազգային պայքար է։ Ազգային պայքար մենք մղել ենք 200 տարի առաջ և 1000 տարի առաջ, նույնն է, օտարի միջոցով կոտորվել է մեր ամբողջ պետությունը, այն ինչ արվեց Արցախի հետ, նույնը հիմա շարունակելու են անել Հայաստանի հետ։ Մենք այս տարածաշրջանի միակ հաղթած պետությունն էինք, համարվում էինք ամենահզոր բանակն ունեցող․ երկուսուկես տարում այդ ամեն ինչը ոչնչացավ»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի դիմաց հանրահավաքի ժամանակ ասաց ընդդիմադիր ուժերի կողմից որպես վարչապետի թեկնածու ներկայացված Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ եղել է այն առաջնորդներից, որ տարել է հաղթանակի։

«Գնանք միասին՝ կհաղթենք, սա երկար տևել չի կարող»,-ասաց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել