Բոլոր այն անձիք, ովքեր պաշտպանում են դավաճանին՝ կրկնակի դավաճան են։ Այս մասին ընդդիմադիրների հանրահավաքին հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
«Մենք պահանջում ենք ԱԺ բոլոր պատգամավորներից, ներառյալ մեր գործընկերներից, պաշտոնանկ անել Նիկոլ Փաշինյանին, չթողնել նրան այս շենքից դուրս գալ այնքան ժամանակ, քանի դեռ չի ներկայացրել նրա պաշտոնանկության բոլոր հիմքերը»,-նշեց նա։